BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գրիգորի Լեպսի համերգային ծրագիրը «Ինչու՞ ես այդքան լուրջ»

Գրիգորի Լեպսի համերգային ծրագիրը «Ինչու՞ ես այդքան լուրջ»
21.01.2018 | 19:39

«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսինհսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին: Տոնական ծրագրի հյուրերին սպասում է տպավորիչ, դիտարժան և անմոռանալիշոու` համեմված նորագույն մուլտիմեդիական տեխնոլոգիաներով: Համերգային ծրագրում ընդգրկված են աստղի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործականողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա` և՛հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս: Երգերում, ունկնդրի առջև, բացահայտվում ու մերկանում են տղամարդու և կնոջհարաբերությունների բոլոր նրբերանգները` սառը անտարբերությունից մինչև այրող կիրքը:

Այսօր դժվար է հավատալ, որ հարյուր հազարավոր երկրպագուների սիրելին բավականին երկար ու դժվարին փառքի ճանապարհ է ունեցել: Երգչի կարիերան սկսվեցհեռավոր 90-ին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր գնահատեցին այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայիհայտնի աստղեր և խորհուրդ տվեցին Լեպսին տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չդիմավորեց նրան, բայց երգիչը չհանձնվեց: Եվ շատ շուտով, թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելեց աննախադեպ հաջողություն:

Լեպսին սկսեցին հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարում էր երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղզբաղեցրեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը, որնք նա հաճախակի էր կատարում: Հանրաճանաչության նոր, շռնդալից ալիք էր սպասում նրան «Рюмка водки на столе» հիթիթողարկումից հետո: Երգը գլխավորում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկված էր բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերականերգացանկում: Դրան հաջորդեց ոչ պակաս հաջողված «Лабиринт», «Крыса-ревность», «Я тебя не люблю», «Водопадом» և այլ կոմպոզիցիաները:

Երգչի ստեղծագործական կյանքում նշանակալից դարձան նաև զուգերգերը` «Я тебе не верю» Իրինա Ալեգրովայի, «Она не твоя» Ստաս Պյեխայի, «Я уеду жить в Лондон» Տիմատիի, «Зеркала» Անի Լոռակի հետ: Այսօր Լեպսը ռուսական էստրադայի չանաճված մեգա-աստղ է: Նրա անկրկնելի կատարողական ոճը, երգերինհաղորդում է հատուկ արտահատչություն և դրայվ, թվում է թե բեմում երգիչն իսկական դրամա է վերապրում: Հենց դա էլ դարձնում է նրան այսչափ հանրաճանաչ: Նակարողանում է ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որը զգալու համար, ուղղակի, անհրաժեշտ է ներկա գտնվել Գրիգորի Լեպսի համերգին, լսել նրա ցնցող, խորը և հզորձայնը:

«Ինչու՞ ես այդքան լուրջ» ալբոմից հետո վերջնականապես կվերանան այն անիմաստ հարցերը. «ինչու՞ հարդ-ռոքային ձայնով նա շանսոն է երգում»: Գրիգորի Լեպսըյուրատեսակ և տարաբնույթ երաժշտական նախասիրությունների տեր է, ինչի շնորհիվ նա վաղուց դարձել է ինքն իրեն ժանր (որքան ուզում ես փնտրի նրան «русская эстрада» բաժնում): Ե՛վ այս սկավառակում, և՛ նախորդողներում, նա ձայնագրում է այն, ինչ իրեն է հետաքրքիր: Այնուամենայնիվ, կիսել նրա նախասիրությունները,օրինակ, ավելի ծանր փոփ երաժշտության հանդեպ, բոլորովին պարտադիր չէ: Վերցնենք, օրինակ` «Ինչու՞ ես այդքան լուրջ» երգը, որով սկսվում է նոր ալբոմը:


Շատ հայրենասիրական տեքստը համեմված է հումորով, բայց ծիծաղելի չէ, իսկ մեղեդին կասկածելիորեն հիշեցնում է այն երգերը, որոնցով «Парк Горького» խումբը փորձումէր նվաճել արևմուտքը:

Ըստ էության, «երաժշտական միջազգային սղոցարանը» Լեպսի մոտ այնքան էլ չի ստացվել: . «Самолёты,поезда,машины»` ձայնագրված ԱրտյոմԼոիկի հետ, անհամեմատ հաջող է և հետաքրքիր: Բաց թողնելով ալբոմում ընդգրկված «ֆիլհարմոնիկ հարդ ռոքի» համարները, արժե առանձնացնել «Разбитая любовь» երգը, «Снега» և «Что ж ты натворила» բալադները, տարօրինակ, բայց հիշվող «Ты просто жжёшь» նվիրումը Էլթոնին, գրոտեսկային «Мафия не умирает», ՄակսՖադեեվի հետ զուգերգը «Орлы или вороны» և հանդիսավոր ու մագնիսական «Аминь» երգը: Եվ, իհարկե, «Терминатор» երգը Լեպսը կատարել է ոչ պակաս վառ, քանՇնուրովը:

#«Ինչու՞ ես այդքան լուրջ»: Նվիրիր հարազատներին ու սիրելիներին 2018 թվականի լավագույն օրը:

Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը կարելի է գնել Մոսկվայում` արտիստի պաշտոնական կայքէջում, մեկ քլիքով` https://leps_erevan.ticketscloud.org/. Գրիգորի Լեպսիհամերգի տոմսերը` առանց սպասարկման վարձի, վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում, առանց հավելավճարի և առաքվում են անվճար www.ticketmarket.am +374 93 102 102, ինչպես նաև հասանելի է Գրիգորի Լեպսի համերգի էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման տարբերակը: Սիրված կոմպոզիցիաները լսելու ևանհավանական էներգիայի լիցքեր ու անմոռանալի էմոցիաներ ստանալու համար հարկավոր է շտապել և ձեռք բերել Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը:

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ